Գերմանիան Եվրոպայի լիդերն է և Եվրոպայի համար ամենաառանցքային հարցերը լուծվում են Գերմանիայում: Սակայն նույն Գերմանիան ավելի քիչ սուվերեն երկիր է, քան ասենք Գաբոնը և դա ժամանակակից աշխարհի ամենագեղեցիկ փիլիսոփայական ինտրիգներից մեկն է:
Երկրորդ աշխարհամարտից հետո, մինչև այսօր, Գերմանիայի և հաղթող երկրների միջև չի կնքվել խաղաղության վերջնական պայմանագիրը և այն անժամկետ թողնվել է ապագային:
1990-ին Մոսկվայում' Գերմանիայի վերամիավորման առիթով, կնքվել է "2+4" պայմանագիրը' երկու Գերմանիաների և ԱՄՆ, Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի միջև: Ըստ այդ պայմանագրի միավորվող
Գերմանիան իրավունք չունի.
- ստեղծել ու պահել ատոմային, քիմիական և կենսաբանական զենք,
-իրավունք չունի պահանջել, որ իր տարածքից հանվեն օտարերկրյա զորքերը,
- իրավունք չունի ռազմա-քաղաքական հարցերով հանրաքվե անցկացնել,
-պարտավոր է իր արտաքին քաղաքականության կարևոր որոշումները ընդունել "հաղթող երկրների" հետ կոնսուլտացիաներից հետո,
-նախկին կոմունիստական Գերմանիայի տարածքում չեն կարող տեղակայվել օտարերկրյա զորքեր:
Կա նաև մի գեղեցիկ պատմություն "Կանցլեր Ակտի" մասին:
Ստեփան Դանիելյան