ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարը մեր հարևաններին է հյուր գնացել: Գեներալ Մարկ Մայլին ժամանել է Վրաստան, նրան դիմավորել են Վրաստանի ՊՆախարարի առաջին տեղակալ Լելա Չիկովանին և ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գնդապետ Նիկոլոզ Ջանջգաևը:


Ցամաքային զորքերի հրամանատարը հանդիպել է նաև Վրաստանում ԱՄՆ ռազմական բազայի ղեկավար՝ գեներալ Անտոնիա Ագուտոի հետ: Գեներալը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի ԳՇ պետի և այլ բարձրաստիճան զինվորականների հետ: