Վաղուց անցել են այն ժամանակները,երբ կարող ենք Հայաստանում որևէ քաղաքական ուժի տիտղոսային ըննդիմություն կոչել։ Վերջին ակորդը երևի թե ՀԱԿ-ն էր,հեռավոր 2012 թվականին։ Սակայն Խորհրդարանական ընտրություննրից հետո այդ ուժը բռնեց մարգինալացման ուղին,որը շարունակվում է մինչ այսօր։ Անշուշտ ըննդիմադիր ուժեր Հայաստանում կան՝ ԵԼՔ, Երկիր Ծիրանի ( այս երկուսը գոնե որոշակիորեն ներկայացված են պառլամետնում ու մունիցիպալ կառավարման ոլորտում):

 

Սակայն տեսեք ինչ է ստացվում։ Հայկական քաղաքականության մշակույթի մաս է դառնում աստիճանաբար հետևյալ երևույթը։ Եթե դու հայտվել ես Խորհրդարանում,ու չունես բավարար լծակներ որոշումների վրա ազդելու,ապա կամ պետք է մանդատը դնես,կամ փողոցային պայքար մղես։ Դու սկսում ես ասոցացվել իշխանության հետ,քանի որ ուզես չուզես խորհրդարանական տարբեր պատվիրակությունների հետ պեռք է մեկնես գործողումների,համապետական ծրագրեր կրականացնես,եվ վերջապես մարդկանց հետ տարիներ շարունակ նույն շենքում գտնվելով նրանց հետ որոշակի կենցաղ ես կիսում։ Սա չի ընդունում պառլամենտից դուրս մնացած ընդդիմությունը,սակայն դժվար է ասել թե նրանք ինչպես կվարվեին,եթե ասենք անցնեին 5 տոկոսանոց շեմը։

 

Վստահաբար կարելի է ասել ու դրա համար կան բավարար հիմքեր,որ բոլորն էլ,ովքեր մասնակցել են ընտրություններին, հաստատ վերցնելու էին մանդատները։ Հակառակ պարագայում էլ ինչու էին մասնակցում ընտրություններին։ Միակ քաղաքական ուժը,որ իրավունք ունի ընտրական գործընթացների անարդյունավետությունից բողոքելու,որքան էլ որ տարօրիանկ թվա «Նախախորհրդարանն է»։ Մարդիի մերժում են ընտրությունում բան փոխելու տարբերակը,ու չեն մասնակցում ընտրություններին։ Իսկ մնացածները իրենց այդ հռետորաբանությամբ ,ցավոք անցնում են մարգինալների շարքը։