Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը օգոստոսի 9-ի ուշ երեկոյան չնախատեսված հանդիպում է անցկացրել արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, Մաքսային և առևտրի նախարար Բյուլենթ Տյենկկչիի, Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Քալինի, Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի և հետախուզության գլխավոր տնօրեն Հաքան Ֆիդանի հետ:
Հնդիպումից հետո ոչ մի հայտարարություն չի տարածվել, սակայն անանուն աղբյուրից պարզ է դարձել, որ քննակվել է ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիայի հույսիսում տեղի ունեցող զարգացումների մասին թեմաները:
Պետք է նշեմ, որ Թուրիքայի զինված ուժերը վերջերս Սիրիայի սահմանին և Սիրիայի հյուսիսում գտնվող Ազազ քաղաքի մոտակայքում փորձում են ստեղծել թուրքական ռազմակայան:
Անանուն աղբյուրից հայտնի է դառնում նաև , որ Թուրքիան մտադրություն ունի հարձակում իրականացնել Սիրիայի հյուսիս-արևմտյան Աֆրին քաղաքի վրա, որի պաշտպանությունն իրականացնում են Սիրիական ժողովրդական պաշտպանության միավորումներ (YPG) քրդական ռազմական կառույցը:
Գիշերն արդեն Թուրքական իշխանությունները փակել են Սիրիայի հետ սահմանի թերևս միակ պաշտոնապես գործող Չիվեգօյզյու սահմանային անցակետը: