Արամ Զավենի Սարգսյանը հայտարարել է,որ իշխանությունը ցանկանում է պառակտել «ԵԼՔ» դաշինքը,թույլ չտալու համար ընդդիմությանը խոչընդոտել Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալու հարցում։ Սարգսյանը հայտարարել է,որ 2018 թվականին ինքը հրաժարական է տալու,որից հետո իշխող մեծամասնությունը ընտրելու է վարչապետ։
Պարզ է որ մեծամասնությունը ՀՀԿ-ն է։ Պարզ է, որ վարչապետ է ընտրելու Սարգսյանին։ Այս ամենը հրաշալի գիտի ԵԼՔ խմբակցությունը և յուր առաջնորդները՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ ՀԵտևաբար եթե կա նման մտավախություն կսիվելու,պառակտվելու,ինչպես Վահրամ Բաղդասարյանն էր ասում, մաս - մաս անելու,ապա առնվազն պետք է ուշադիր լինել ստեղծված պարագայում,որովհետև այդ գործում իշխանությունը պրոֆիա։ Բայց այ պարոն ըննդիմադիրները եթե գիտեն այդքան բանը,ինչու են տարիներ շարունակ կուլ տալիս այդ խայծը։ Հենց այս պահին կարող ենք հեչի մի քանի դրվագնշել,որը վկայում է,որ ԵԼՔ-ում իրարից բացարձակ խաբար չեն իրարից։
Մասնավորապես երկու օր առաջ պատգամավոր Մանե Թանդիլյանը գրառում է անում,թե ՌՈսսիա Մոլլի մոտ ծառեր են կտրում։ Ռոսսիա Մոլլի ղեկավարությունը զգուշացվում է,իսկ այդ տարածքը ինչպես գիտեք պատկանում է Խաչատուր Սուքիասյանին ով ԵԼՔ-ի հետ մեղմ ասած ամենավատ հարաբերությունները չունի։ Կամ օրինակ Էդմոն Մարուքյանը հայտարարում է,որ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին,Նիկոլ Փաշինայնը ոչ մի կերպ դրան չի արձագանքում,Արամ Սարգսյանը արձագանում է,սակայն խոսում է հետևանքների մասին։ երեք տարբեր կուսակցություներ,երեք տարբեր կարծիքներ։ Այս պարագայում,իշխանությունը պետք է առնվազն անմեղսունակ լինի,որպեսզի չօգտվի նման նվերից: