Քաղաքագետ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մի քանի ամիս առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը մարզպետներին ուղարկեց Ամերիկյան համալսարան՝ վերապատրաստման: Խոսքս ուղղում եմ վարչապետին:

Հարգելի՛ պարոն Կարապետյան,

երբ նայում եմ մեր մարզպետների, քաղաքապետերի, գյուղապետերի մեծ մասի դեմքին, լսում եմ նրանց արտահայտած «մտքերը» և հետևում նրանց գործունեությանը, պարզ է դառնում, որ նրանց մեծ մասին ոչ թե պետք է ուղարկել ամերիկյան համալսարան վերապատրաստման, այլ իրենց գյուղի ծխական դպրոց՝ պատրաստման: ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ, ՉԻ ԿԱՐՈՂ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԱՅՆ, ԻՆՉՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՉԷ»: