Քուր գետում երեկ ջրահեղձ եղած Էլվին Փաշաևին փնտրելու համար, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները հարազատներից 5000 մանաթ են պահանջել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը ։
Կայքը հայտնում է, որ Փաշաևի հարազատները, ի նշան բողոքի, Գոբուստանի հատվածում այսօր փակել են Բաքու-Աստարա մայրուղին։
Բողոքի ակցիայի արդյունքում մայրուղում մի քանի ժամով խցանում է առաջացել: Երթևեկությունը վերականգնվել է միայն ոստիկանության միջամտությունից հետո: