ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո Թրամփը լավ հնարավորություն ուներ բարելավելով հարաբերությունները Մոսկվայի հետ' լուրջ քայլեր ձեռնարկել մերձավորարևելյան ռազմաքաղաքական քաոսը և սիրիական ճգնաժամը հաղթահարելու համար:

 

Սակայն նախագահ Թրամփի կողմից ՌԴ նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման նախաձեռնությունը գալիս է վկայելու առաջիկա տարիներին նույնպես միջազգային հարաբերություններում առկա լարվածության խորացման, «պայթյունավտանգ» և անկայուն տարածաշրջաններում ռազմական բախումների ու հակամարտությունների սրացման միտումների մասին: ՌԴ նկատմամբ Սպիտակ տան նոր պատժամիջոցների սահմանումն ու կիրառումը շատ ավելի վտանգավոր և միևնույն ժամանակ անկանխատեսելի միջազգային տնտեսական, ռազմաքաղաքական հետևանքներ կարող է ունենալ, քան Օբամայի իշխանության շրջանում էր:

 

Չլինելով քաղաքական գործիչ' Թրամփի գործողություններում մեծանում է այդ իսկ գործողությունների հնարավոր հետևանքների կառավարման կամ հաղթահարման հարցում սխալվելու հնարավորության սահմանը կամ որոշումների կայացման հարցում նախագահական ադմինիստրացիայի և նրան մոտ կանգնած առավել ազդեցիկ ներկայացուցիչների ազդեցության ուժեղացման հնարավորությունը: