Բոլոր դարերում, իսկ այսօր առավել ևս, պետության լինելիության համար անգնահատելի նշանակություն են ստացել հակահետախուզության ոլորտը և պետական գաղափարախոսությունը, այլ խոսքով՝ պրոպագանդան։ Այսօր կարծես ընդամենը երեք պետություն է զբաղվում ինքնուրույն և լուրջ քաղաքականությամբ։
Չինաստանը, Ռուսաստանը և Իսրայելը։ Մնացած բոլոր պետությունները գտնվում են <> ուժերի ազդեցության տակ, իսկ դա միանշանակ նշանակում է, որ այդ կառավարությունները հոգում են իրենց տերերի, և ոչ թե պետության ազգային անվտանգության և քաղաքացիների բարեկեցության մասին։ Մեր երկիրը չունի ինչպես հետախուզություն, այնպես էլ հակահետախուզություն և պետական գաղափարախոսություն։ Դա այն դեպքումն, երբ կան երկրներ, որոնց հետախուզությունը մի քանի անգամ ավելի շատ գումար է բերում, քան մեր երկրի ամբողջ բյուջեն է։
Կան հարուստ երկրներ, որոնց գուցեև պետք չեն հզոր հակահետախուզական կառույցներ, մանավանդ որ նրանք շրջապատված չեն թշնամական պետություններով։ Նման պետությունները բավական թանկ գներով պարզապես գնում են նոր տեխնոլոգիաներ և դրա հետ կապված ամեն ինչ։ Մեր երկիրը չունի նման հնարավորություն։ Ամեն ինչ, ինչ արվում է մեր երկրում կառավարության կողմից, բխում է բացառապես իշխանությունը վերարտադրելու գերագույն նպատակից։
Նույնիսկ <>, որն իրականում գոյություն չունի, ինչպես նաև կրթությունը պահպանվում են, քանզի դրանք անհրաժեշտ են իշխող <> ինքնապահպանման և զանազան այլ անձնական նպատակների համար․․․