Երեք տարի առաջ, 2014թ հուլիսի 31-ին, թշնամու դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերը կասեցնելու ժամանակ հերոսաբար զոհվել են Արցախի պաշտպանության բանակի զինծառայողներ՝ Արարատ Վաչիկի Խանոյանը և Ազատ Արթուրի Ասոյանը, իսկ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանը և կրտսեր սերժանտ Սարգիս Բարմենի Մովսիսյանը...
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Ճշտված տվյալներով, այդ օրերին մեր ստորաբաժանումները մի քանի տասնյակ ադրբեջանցի հատուկ ջոկատայիններ են ոչնչացրել, իսկ վիրավորների թիվն այնքան շատ էր, որ ռազմական ուղղաթիռների բորտերը դադար չունեին ( հայտնի տեսանյութը տեղադրում եմ )։
Ադրբեջանական լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի մոնիտորինգի արդյունքում հնարավոր է դարձել պարզել ոչնչացվածներից 13-ի տվյալները և 10-ի լուսանկարները ։
Նրանք են՝
- Ալմազով Իսա Զիյադ օղլու ( Almazov İsə Ziyad oğlu )
- Փոլադով Վուգար Հիդայաթ օղլու ( Poladov Vüqar Hidayət oğlu)
- Ահմադով Քարյաղդի ( Əhmədov Qaryağdı )
- Աբդինով Հուսեյն Էտիբար օղլու ( Abdinov Hüseyn Etibar oğlu )
- Ասկյարով Էլվին ( Elvin Əsgərov )
- Ռահիմով Ալի Ֆատուլլա օղլու ( Əli Fətulla oğlu Rəhimov )
- Մամադով Սաֆթար ( Səftər Məmmədov )
- Ալիքոշքունով Մուստաֆա ( Mustafa Əlicoşqunov )
- Իբրահիմով Էլնուր Մուհադդին օղլու ( İbrahimov Elnur Mühəddin oğlu)
- Ալիև Փառվին Սալլահադին օղլու ( Pərvin Səlahəddin oğlu Əliyev )
- Հուսեյնով Ռահիլ Աֆսյար օղլու ( Rahil Əfsər oğlu Hüseynov)
- Ահմադով Էլչին Ռասիմ օղլու ( Elçin Rasim oğlu Əhmədov )
- Քուլիև Սարխան Քեյրաթ օղլու ( Quliyev Sərxan Qeyrət oğlu )
Շարունակելի....