Բերանի տհաճ հոտը կարող է կապված լինել բերանի խոռոչի և ատամների տարբեր հիվանդությունների, ինչպես նաև օրգանիզմի որոշակի պաթոլոգիաների հետ։ Բերանի տհաճ հոտից կարող եք ազատվել ստուգված միջոցով։ Դրա համար անհրաժեշտ է վերցնել բուսական յուղ (ձիթապտղի, արևածաղկի, կտավատի ձեթ) և մոտավորապես 10 րոպե դրանով ողողել բերանը։ Գործողության ավարտից հետո օգտագործած բուսական յուղը սպիտակում է՝ մաքրելով լեզուն, լնդերը, այտերի ներքին հատվածը մահացած բջիջներից։
Կարող եք օգտագործել նաև չիչխանի յուղ. տհաճ հոտը կանհետանա։ Բերանի տհաճ հոտից կարելի է ազատվել նաև հատապտուղների օգնությամբ։ Արդյունավետ կարող է լինել նաև լոռամրգի թուրմը, երիցուկի թեյը։
Կարելի է թրմել նաև ելակի հատապտուղները (250 մլ ջրին ավելացնել 3 ճաշի գդալ և թողնել 4 ժամ)։ Դեղամիջոցն անհրաժեշտ է խմել օրվա ընթացքում 4 անգամ՝ յուրաքանչյուր անգամ բաժակի ¼-րդ մասը։ Արդյունքն ավելի նկատելի կլինի, եթե այն ընդունեք ուտելուց առաջ։
Վրեժ Հովսեփյան