Ես միշտ դեմ եմ եղել, երբ մարդկանց բաժանում են տեսակների, որովհետև այն իր մեջ պարունակում է սեգրեգացիայի վտանգներ' մարդկանց բաժանել խմբերի և պիտակավորել ու սորթավորել ըստ մասերի:


Սակայն լինում են եզակի դեպքեր, երբ ստիպված ես լինում հրաժարվել սկզբունքներից և այդ եզակի դեպքերից է Հրանուշ Հակոբյանը:


Հրանուշ Հակոբյանը Սերժ Սարգսյանի աղջիկ տեսակն է: Ինչ "տեսակի" մասին է խոսքը գնում: Փորձենք սորթավորել ըստ հատկանիշներ:


Ընդհանուր կոմերիատական անցյալ: Սովետական Միությունը չհիշող սերունդը, բնականաար, չգիտի, թե ինչով էին տարբերվում կոմերիտական ֆունկցիոներներն այլ ճանապարհ անցած կոմունիստական ֆունկցիոներից, որոնց մի բասը բանակում էր ընդունվել կոմունիստական կուսակցություն, մի մասը արտադրական գործունեության շներհիվ և այլն:


Կոմերիտական ֆունկցիոներները հատուկ տեսակ էին' որոնք հիմնական այդտեղ էին հայտնվում հովանավորչության շնորհիվ և որևէ իրական մասնագիտություն ունենալը պարտադիր չէր: Նրանք կյանքում մեկ "մասնագիտություն" պետք է ունենային' ղեկավարել: Այսինքն ղեկավարել որևէ մասնագիտական հմտություն չունենալով:


Մարդկային հարաբերություններում կոմերիտական ֆունկցիոներներն ամենաանընդունելիներն էին և նրանց հակապատկերներն էին ազատ մտածողները,' գիտնականները, երաժիշտները, արվեստագետները և այլն: Կոմերիտական ֆունկցիոների հիմնական առաքելությունն էր ճնշել ազատ մտածողություն ունեցողներին և որպես հետևանք համապատասխան վերաբերմունքի էին արժանանում:


Այդ տեսակը պատրաստ էր իշխանությանը մատուցել ցանկացած ծառայություն իր սերնդակիցների ազատությունները սահմանափակելու, իսկ երբեմն պատժելու համար:
Հրանուշ Հակոբյանը հայկական կոմերիտական ֆունկցիոներների խորհրդանիշն է' ամենահաջողակ և անխորտակելի:


Նա ղեկավարել է և' Ալեքսանդր III-ի, Նիկոլայ I', և Ն ԵՊ-ի և հետագա ժամանակաշրջաններում, այդ թվում Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և դեռ նրանց էլ կվերապրի:
Սակայն պետք է հանգիստ թողնել Սփյուռքի նախարարությունը, դա ամենառազմավարական կառույցներից մեկը պետք է լինի: Սակայն այսօր Սփյուռքի նախարության հիմնական գործառույթներն են վերահսկել "բարերարներին" և զերծ փահել Սփյուռքը Հայաստանի ներքաղաքական զարգացումներից:


Արդյունքում ունենում ենք այն ամենաթողությունը, ինչի ականատեսն եղանք հիմա, երբ "Արի Տուն" ծրագրի Ստամբուլի թիմի համար վերածվեց "Գնա Այստեղից և այլևս չվերադառնաս" ծրագրի:

 

Ստեփան Դանիելյանը