Հարավային Կովկասից Հասան Ռուհանիի երդմնակալությանը նախագահի մակարդակով կմասնակցի միայն Հայաստանը: Ընդհանուր առմամբ օտարերկրյա 92 պատվիրակություն է մասնակցելու, այդ թվում՝ 8 նախագահ, 19 խորհրդարանի նախագահ, 11 ԱԳ նախարար, 35 նախագահի հատուկ բանագնաց:


Ինչ վերաբերում է Իրանի նոր կառավարությանը, ապա դեռևս ոչ պաշտոնական մակարդակում խոսվում է, որ ներկայիս պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը չի վերանշանակվելու, իսկ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվելու ներկայիս կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին:


Ի դեպ, Մ. Վաեզին 90-ականների սկզբին՝ որպես Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, մասնակցել է ԼՂ հարցում Իրանի միջնորդական առաքելությանը:

 

Արմեն Իսրայելյան