Ուշագրավ դեպք է գրանցվել Կարսում...Ֆուտբոլային հանդիպման ժամանակ թիմերից մեկի երկրպագում HERO գրառմամբ շապիկով է ներկայացել մարզադաշտ,որը գրավել է տեղի ոստիկանների ուշադրությունը...Ոստիկանները բերման են ենթարկել ֆուտբոլային երկրպագուին,որն ի դեպ,պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացի է և կարճատև զրույցից հետո որոշում են ընդունել վտարել ադրբեջանցուն Թուրքիայից...


HERO բառի նկատմամբ Թուրքիայում ուշադրությունը մեծացավ անցյալ տարվա անհաջող հեղաշրջման կազմակերպիչների և մասնակիցների դեմ առաջին դատական նիստից հետո,որը սկսվել է վերջերս...Մեղադրվողներից մեկի HERO գրառմամբ շապիկը կասկածելի էր թվացել իրավապահներին,որոնք այն վերծանել էին որպես Hoca Efendi Razi Olsun...(Ե՛վ թող վարպետը գոհ լինի...)...Իսկ "վարպետ"-ի տակ ի նակտի ունեն ԱՄՆ-ում բնակվող հոգևոր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին,որին Էրդողանի վարչակարգը մեղադրում է պետական հեղաշրջման կազմակերպման մեջ...


Այսինքն,Թուրքիայում ոչ պաշտոնապես,բայց արգելված է HERO բառը,որի համար մարդկանց կարող են բանտարկել կամ վտարել երկրից...
Հիշեցնեմ,որ մի քանի օր առաջ Թուրքիայի օրենսդիր մարմինը օրենք ընդունեց,որի համաձայն Թուրքական խորհրդարանի շենքում արգելվում է արտաբերել "Քրդստնա","քրդաբնակ վիլայեթներ" և "Հայոց ցեղասպանություն" արտահայտությունները...

 

Գագիկ Համբարյան