«Պետք է նշեմ, որ երկու երկրների միջև առանձնահատուկ հարաբերությունների առավել զարգացման համար կան բազմաթիվ ոլորտներ, որոնց արմատները գնում են դեպի հազարամյակների խորքեր։ 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների բարեկամությունը այնքան ամուր է, որ մենք պետք է միայն պահպանենք դարերի ընթացքում մեզ կտակված և մեր միասնության գրավական հանդիսացող ընդհանրությունները և մտածենք հարաբերությունների էլ ավելի խորացման ուղղությամբ։ Այդ ժառանգությունն այն ամուր ու վստահելի սյունն է, որի վրա կառուցվում են մեր հարաբերությունները։ 

Իրանը և Հայաստանը տարածաշրջանի հնագույն և ամենահարուստ քաղաքակրթությունների ժառանգներն են, երկրներ, որոնց անքակտելի կապը միքանիհազարամյա հարևանության պտուղ է»։

Image may contain: 4 people