Ամեն անգամ զարմանում եմ, երբ վարչապետը իր նազիր-վեզիրներին հավաքում ա, կամ ասենք, մարզեր ա գնում ու մարզպետներից ու քաղաքապետերից կլինի, համայնքապետերից ու գյուղապետերից, թե մարզային ակծիվի բոՍերից կլինի, պահանջում ա, որ նրանք , այս կամ այն մարզի կամ տնտեսության այս կամ այն ոլորտի զարգացման համար ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ, իրա լեզվով ասած բիզնես ծրագրեր առաջարկեն ու հետն էլ թևները քշտած, օր ու գիշեր աշխատելով էդ գաղափարները կյանքի կոչեն: Ու ամեն անգամ տեսնելով, որ գաղափարներ ու բիզնես ծրագրեր չեն առաջարկվում, կառավարման օղակներում տեղ գտած թերությունները չեն վերացվում, սաբոտաժով զբաղվողների ՛՛ողնաշարները չեն ջարդվում՛՛ մեր վարչապետը բոլորիս նման զարմանում ա ու պահանջում, որ էլ ավելի ինտենսիվ մտածեն ու աշխատեն:
Մի անգամ, որ տեղ գնալուց եղավ ու նստավ տաքսիս, ասելու եմ.
-Այ ախպեր, բա դու չես տեսնում, որ էդ մարդիկ քո պահանջներից բան չեն հասկանում (մեր մեջ ասած, սկի դու էլ, բալքի, լավ չես հասկանում, թե ինչ ա պետք անել): Ի՞նչ բիզնես պլան, ի՞նչ բան: Եթե օրը 24 չէ, 124 ժամ էլ ունենա ու էդ խեղճերը, ասածիդ պես ՛՛կռուգլի սուտկա՛՛ աշխատեն, միևնույն է, իրանք իվիճակի չեն ինչ որ նոր բան հասկանալու, էլ ուր մնաց՝ ծնելու: Չնայած որ, ցավով եմ սա ասում, նրանք բոլորը անշահախնդրորեն փող են սիրում, սակայն չի բացառվում, որ նրանց մեջ լինեն լավ կատարողներ, իրենց առջև դրված խնդիրները պատշաճ իրականացնողներ: ՔԵԶ բաժին հասած կառավարման այս համակարգը պահանջում է, որ խնդիրը ԴՈՒ և միայն Դու դնես, այ հոգուտ մատաղ: Նյուժելի էսքան ժամանակ դա չես հասկացել...
Դու նման էս կոմպոզիտորի, ասենք Շարլ Ազնավուրը, ով գնացել ա ու իրա ՇԱՆՍՈՆՅԵՏԿԵՔԻՑ պահանջում ա, որ նրանք մի նոր երգի մեղեդի իրան առաջարկեն, հլա նոտագրությունն ու արկեստրովկեն էլ հետն անեն: Ախպեր, քո արածն էլ նույն բանն ա: Էս մարդիկ ՇԱՆՍՈՆՅԵՏԿԱ են:
Եթե անգամ քո արտգործնախարարը, ով հատուկ կրթություն ստացած լինելով, իրա ոլորտի ամեն տեսակ էտիկետներին տիրապետելով հանդերձ, ինչ որ թղթակցի իրեն ուղղված ՛՛ե՞րբ են հայկական զինված ուժերը ազատելու ադրբեջանի օկուպացված տարածքները՛՛ հոյակապ հարցին, (որին իմ տաքսու շոֆեռ հալին ես շնորհակալություն կհայտնեի, ու հավատա, փայլուն պատասխան կտայի), “сам дурак” պատասխանն ա տալիս, էլ մանցածից՝ խեղճ ու կրակ գյուղապետերից ու համայնքապետերից ի՞նչ ես սպասում: Շանսոնյետկա են և վերջ:
Իրանք կարան լավ դամ պահեն, կարան սիրուն հանվեն ու նույնքան գայթակղիչ հագնվեն, կարան տռուբին փաթաթված պտտվեն, սակայն էն ինչ ԴՈՒ ես ուզում որ անեն, չեն կարա, իվիճակի չեն: Իրանք ՛՛նոր երգ՛՛ չեն կարա հնարեն:
Իրանք ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ չեն կարա ծնեն: