Մեկ տարի առաջ դժվար կլիներ պատկերացնելը, որ որևէ տեսահոլովակ կարող է «Յութուբ»-ում դիտումների քանակով առաջ անցնել հայտնի «Gangnam style»-ից: Բայց այսօր «Gangnam style»-ն ունի 60 միլիոնով ավելի քիչ դիտում, քան ամերիկացի ռեփեր Վիզ Խալիֆայի և երգիչ Չարլի Փութի համատեղ «See You Again» տեսահոլովակը:
Այս տարվա փետրվար ամսին «Յութուբ»-ում հայտնվեց մեկ այլ տեսահոլովակ (Լուիս Ֆոնսիի և Դեդդի Յանկիի «Despacito» տեսահոլովակը ), որը սահմանեց ռեկորդ' ընդամենը 154 օրում 2 միլիարդ դիտում ունենալով, և սպասվում է, որ այն սեպտեմբեր ամսին դիտումների քանակով առաջ կանցնի «See You Again»-ից, որը մինչև այսօր դիտել են 2.975 միլիարդ անգամ:
Յութուբյան ռեկորդակիրներ են համարվում երգչուհի Ադելն ու երգիչ Ջասթին Բիբերը: Ադելի «Hello» տեսահոլովակը ամենակարճ ժամանակահատվածում (87 օր) 1 միլիարդ դիտում ունեցած տեսահոլովակն է, իսկ Ջասթին Բիբերը միակ երգիչն է, որը «Յութուբ»-ում ունի 1 միլիարդից ավելի անգամ դիտված 4 տեսահոլովակ: