ԱՄՆ դեսպանների՝ (750), արտաքսումը Ռուսաստանից իրականում շատ ավելի հիմնավոր պատճառներ ունի։ Կան վարկածներ,որոնց համաձայն Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հանդեպ կիրառվող նոր սանկցիաները ընդունել է հակառակ իիր ցանկության ու ի հեճուկս իր ադամնինիստրացիայի։ փոխարենը դրան հաստատակամ կողմ եղավ ԱՄՆ կոնգրեսը,որը և ընդունեց վերջին քվեարկությամբ ։

 

Հիմա ստացվում է,որ Պուտինը հասկանալով այս ամեն ինչը,դիմում է կտրուկ քայլերի,իհարկե 750-ը մեծ թիվ է,սակայն այստեղ խոսքը վերաբերվում է ավելի շատ արարողակարգային դեմարշին։ Իսկ դիվանագիտական հարաբերություններում արարողակարգային բնույթի հարցերը շատ կարևոր են։ Սա էլ իր հերթին չի կարող չանդրադառնալ տարածաշրջանում աշխարհաքաղական իրադարձությունների ու մասնավորապես Հայաստանի վրա։

 

Մեր երկիրը փորք երկիր է հիմնականում ոչ թե օրակարգ թելադրող է,այլ օրակարգից ազդվող երկիր,ու այս պարագայում հերթական անգամ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի «դռբի» տակ չընկնելու համար անհրաժեշտ է վարել շատ ճկուն արտաքին քաղաքականություն։ ՀԵռու ենք այն մտքից,որ ԱՄՆ ու Ռուսաստանը ոտքները դնելու են գազին ու սկսեն ակնհայտ պատերազմ վարել միմյանց դեմ,սակայն նաև պետք է փաստել ,որ երբեք,ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև այսքան լարված հարաբերություններ չեն եղել: