ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.

 

Երկու-երեք օր է ներքին յուրօրինակ, աննկարագրելի, անբացատրելի զգացում եմ ապրում: Անգամ չեմ կարող բնորոշել, թե ինչպիսի զգացում: Որքան էլ տարօրինակ թվա՝ պատճառը ֆեյսբուք սոցիալական ցանցով ստացած, առաջին հայացքից շատ սովորական ու առօրեական բնույթ ունեցող, գրագետ շարադրված մի նամակ է:

Նամակի հեղինակը, ում անունը հատուկ չեմ գրում, ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող է: Նամակի բովանդակությունը այսպիսին է. <>:

Չափազանց տպավորված ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ նման վարքից, ում ընտանիքն ինքը, հավանաբար, տասնյակ խնդիրներ ունի, նամակին արագ արձագանքում եմ, խնդրելով տրամադրել ընկերոջ տվյալները, նրա հետ կապ հաստատելու, իրավիճակն հասկանալու ու հնարավորության դեպքում աջակցելու համար: Ու ստանում այսպիսի պատասխան.

<>:

Վստահ եմ, ընկերներիս ու գործընկերներիս օգնությամբ, Զինվորի ընկերոջը կօգնենք: Բայց ավելի կարևորն այլ բան է՝ նման ԶԻՆՎՈՐՆ ԱՆՊԱՐՏ Է: