Բաքվում ընփացող "Բաքվի տափը" ժշտական փառատոնի շրջանակում Ադրբեջան էր ժամանել նաև խորհրդային և ռուսական էստրադայի "Примадонна" Ալլա Պուգաչովան...Ըստ "Կոմսոմոլսկայա Պրավդա"-ի Ալլա Բորիսովնան Բաքվում վատացել է...Իրեն նվիրաված երեկոյի ժամանակ երգչուհին պլանավորել էր 7 երգ երգել,սակայն կատարել էր ընդամենը 5-ը...
Դրանից առաջ հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին պատճառաբանելով,որ շատ հիվանդ է...Իսկ կիրակի օրն,ըստ պարբերականի,ընդհանրապես չի երևացել փառատոնին..."Կոմսոմոլսկայա Պրավդա"-ին հաջողվել է պարզել,որ երգչուհին ընդհանրապես չեղարկել է իր երկրորդ ելույթը՝ճնշման բարձրացման պատճառով և վերջինիս օգնության են հասել բժիշկները,որոնք անընդհատ հերթապահել են փառատոնին...
Մեկ ամիս առաջ,երբ Ալլա Պուգաչովան վատացել էր և հետազոտվել էր մոսկովյան հիվանդանոցներից մեկում,բժիշկները վերջինիս թույլ էին տվել մեկնել Լատվիա...
68-ամյա երգչուհին Բաքվում անկեղծացել էր և ասել. "Հանուն "Տափ"-ի ես նույնիսկ ինքնաթիռ եմ նստել,չնայած երկար տարիներ չեն թռչում..."Ասում են,որ երգչուհու վատացման պատճառներից մեկը կարող էր լինել Բաքվում հաստատված սարսափելի շոգը և +40 ջերմաստիճանը...