Գաղտնիք չէ, որ Թուրքիան կարողանում է իրեն ոչ բարենպաստ իրավիճակից չոր դուրս գալ: Չեմ կասկածում, որ Թուրքիան Իրաքյան Քուրդիստանում սպասվող անկախության հանրաքվեին զուգահեռ տարածաշրջան կբերի նոր ուժերի, ովքեր կպայքարեն Քուրդիստան պետության չկայացման դեմ:

 

Ինչպես Սիրիայի հարցում նա գերտերությունների ձեռքով փորձում է լուծել տարածքային հարցեր հօգուտ իրեն՝ ի դեմս թուրքմեններով բնակեցված վայրերի, այնպես էլ կփորձի այլոց միջոցով Քուրդիստան կրակը հեռացնել իր երկրի սահմաններից:

 

Չի բացառվում, որ մոտ ապագայում Թուրքիան ներողություն խնդրի բոլոր այն եվրոպական երկրներից, որոնց հետ ունեցել է դիվանագիտական առճակատում, չի բացառվում, որ առաջին հայացքից իրեն ոչ նպատակահարմար տնտեսական գործարքներ կնքի, ու այս ամենը կլինի միասին ձևավորվող Քուրդիստանի դեմ պայքարի գինը: