Արմավիրի մարզպետի խորհրդականի դաժան սպանության փաստը, ցավոք, ոմանց, այդ թվում՝ ակնհայտ ինտելեկտուալ մարդկանց մոտ միայն անհամ հումորի առիթ ընկալվեց: Նախ, մնալով անմեղության կանխավարկածի շրջանակներում, անվերապահորեն շնորհավորում եմ ոստիկանությանն ու քննչական կոմիտեին՝ բարդ հանցագործությունը արագ բացահայտելու համար:
Մյուս կողմից, ցանկացած երկրում, որտեղ իրավասու մարմինների միջամտությունը բավարար չափով հուսալի չէ, մարդիկ, նախ, կորցնում են որոշ անհրաժեշտ որակներ, այնուհետև՝ խնդիրները փորձում են լուծել «գեղական կարգով»...
Գևորգ Դանիելյան