Ենթադրենք կինը ամուսնուն սպանել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում: Ենթադրենք տղան նույնպես նույն վիճակում գտնվելով մասնակցել է հանցագործությանը: Բայց, նույնիսկ այդ ամենը հաշվի առնելով, ինչպե՞ս կարելի է «հերոսացնել» այդ արարքը: Մարդիկ գոնե հասկանում եք, որ երկու հոգու կյանք ամբողջությամբ կործանվեց, որոնցից մեկը երիտասարդ տղա, ով նոր ավարտել էր համալսարանը ու մտնում էր ավելի լուրջ կյանք, հիմա բանտերում պետք է անցկացնի իր կյանքի ամենագեղեցիկ տարիները:
Չէ՞ր կարելի կացինով մարդ սպանելու ու տարիներով ծեծ ուտելու փոխարեն պարզապես բաժանվել ու ապրել նորմալ կյանքով: Չէ, չէր կարելի, քանի որ հարևանները կասեին ամուսնացած-բաժանված է: Հիմա լավ է, կասեն մարդասպան է:
Սպանությունը ոչ մի դեպքում, ոչ մի ձևով չի կարելի արդարացնել, եթե դա ինքնապաշտպանություն չի եղել, բայց նույնիսկ այդ դեպքում պետք է հաստատ համոզված լինես, որ այլ ելք չի ունեցել և դիմել է այդ քայլին:
Մեկ ընտանիքում հիմա մեկ դիակ և երկու մարդասպան կա: Իսկ սոց. ցանցերում մարդիկ արդեն հերոսի կոչում են շնորհել:

 

Աշոտ Ասատրյան