Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ասուլիս է հրավիրել՝ ամփոփելու առաջին կիսամյակում կատարված աշխատանքները։ Ստեղծվելէ հետաքրքիր իրավիճակ՝ մի կողմից փորձ են անում վիճակագրական թվեր հրապարակել, տպավորություն ստեղծելու համար, իբրև անգործության մատնված չեն, մյուս կողմիվ սակայն ուշադրության է արժանի փաստը, որ ասուլիսի են մասնակցում երեք տեսչության պետերը, որոնցից որևէ մեկի լիազորության մեջ չէ ծառայության ընդհանուր գործունեության վերաբերյալ գնահատականներ տալն ու հարցերին պատասխանելը։
Երեք մասնակից ներգրավելով ծառայությունն ուղղակի ապացուցում է, որ ղեկավար կազում չկա գեթ մեկ պատասխանատու պաշտոնյա, ով պատրաստ է կրել պատասխանատվության ամբողջ բեռը։ Ակնհայտ է, որ Ծառայության պետը չի տիրապետում իրավիճակին։
Նույն տրամաբանությամբ պետք է ասուլիսին մասնակցեր նաև ծառայության կադրերի պետը, սահմանային հսկիչ կետերը համակարգողը, կամ իրավաբանական վարչության պետը որպեսզի գոնե լիներ պատասխանատու թե ի՞նչ է կատարվում սահմանում, ինչու՞ են վարում նման խայտառակ կադրային քաղաքականություն և կամ ինչու՞ են պարտվում դատարանում։
Հ.Գ. Ծառայության պետը փորձում է իր վրայից գցել պատասխանատվությունը, մինչ դեռ բոլորս էլ հասկանում ենք, որ համակարգի բոլոր աշխատակիցներն էլ կատարում են հենց նրա հանձնարարականը։

 

Գեորգի Ավետիսյան