Ոչ մեկը չի ուզում բարդ հարաբերություններ ունենալ, սակայն միշտ չէ, որ ամեն բան մեր ուզածով է ընթանում։ Կյանքում ոչինչ հարթ չէ, այդ թվում՝ հարաբերությունները։ Սակայն բարդ հարաբերություններ ունենալը դեռևս չի նշանակում, որ Դուք ճիշտ մարդու կողքին չեք։ Քանի դեռ կա փոխադարձ հարգանք և մի քանի այլ կարևոր բան, նշանակում է՝ Ձեր հարաբերությունները դեռ առողջ են, ու ամեն բան Ձեր ձեռքերում է։
Եթե Ձեր հարաբերություններում կան այս 13 նշանները, ուրեմն՝ Դուք ճիշտ մարդու կողքին եք։
1. Դուք գիտեք՝ ինչպես օգնել միմյանց դուրս գալ սթրեսից
Եթե դժվար պահերին միասին ֆիլմ եք նայում ցրվելու համար կամ փորձում եք ծիծաղեցնել մեկդ մյուսին, ուրեմն՝ Ձեր հարաբերություններն առողջ են ու լուրջ։
2. Դուք նրա համար միշտ առաջին տեղում եք
Եթե Դուք նրա համար միշտ առաջին տեղում եք, նա նախապատվությունը միշտ Ձեզ է տալիս, ուրեմն՝ սա լավ նշան է այն բանի, որ նա իսկապես այն մեկն է, ով պետք է Ձեզ։ Մեր օրերում բոլորիս կյանքում էլ կան շատ բաներ, որ գրավում են մեր ուշադրությունը. այնպես որ, եթե այդ պայմաններում Դուք նրա համար առաջին տեղում եք, ու նա միշտ ժամանակ է գտնում Ձեզ համար, ուրեմն՝ Դուք կարևոր եք նրա համար։
3. Նա մեծագույն հարգանք է տածում Ձեր հանդեպ
Հարգանքն առողջ հարաբերությունների կարևոր նախապայման է։ Այն մեծ ապացույց է այն բանի, որ Դուք իդեալական զույգ եք։
4. Դուք երկուսդ էլ ջանք եք թափում
Եթե թե՛ զուգընկերը, թե՛ Դուք ամեն բան անում եք՝ հարաբերությունները պահելու ու ավելի ամրացնելու համար, ուրեմն՝ երկուսդ էլ տեսնում եք ձեր ապագան միասին։
5. Դուք վստահում եք նրան ու Ձեզ ապահով զգում
Եթե նա կարողանում է շահել Ձեր վստահությունը, ուրեմն՝ նա ճիշտ մարդ է Ձեզ համար։
6. Նրանք միշտ պատրաստ են լսել ու աջակցել Ձեզ
Աջակցելն ու աջակցություն ստանալն առողջ հարաբերությունների մեկ այլ նախապայման է։ Եթե Ձեր զուգընկերը հետաքրքրվում է՝ ինչպես են Ձեր գործերը, լսում է Ձեր խնդիրները, ուրեմն՝ Դուք իսկապես կարևոր եք նրանց համար։
7. Վեճերը տեղին են ու արդարացի
Շատ կարևոր է իմանալ՝ ինչպես ճիշտ լուծել կոնֆլիկտները։ Թե՛ վեճի ընթացքում, թե՛ դրանից հետո չչարանալն ու բնականոն հարաբերությունները վերականգնելը չափազանց կարևոր են։
8. Անկեղծ շփում
Առողջ, ազնիվ ու անկեղծ շփումն ամենակարևոր ասպեկտներից է։ Եթե Դուք գիտեք ինչպես խոսել միմյանց հետ, լսել միմյանց, ուրեմն՝ Դուք լավ ընտրություն եք միմյանց համար։
9. Երկուսդ էլ լավատես եք մնում նույնիսկ ամենադժվար պահերին
Կյանքը լի է խնդիրներով, և եթե երկուսդ էլ լավատես մնաք ծանր պահերին, չեք թողնի, որ այդ խնդիրներն ազդեն հարաբերությունների վրա։
10. Խնդիրներ՝ հարաբերություններից դուրս
Ընտանեկան, ֆինանսական, աշխատանքային խնդիրները կարող են իսկապես ազդել հարաբերությունների վրա, նույնիսկ վեճերի պատճառ դառնալ։ Դուք պետք է թույլ չտաք, որ այդպես լինի։ Հասկացեք, որ կան բաներ, որոնք հարաբերությունների հետ կապ չունեն։
11. Ձեր զուգընկերը մտահոգված է Ձեր ինքնազգացողությամբ
Դուք ճիշտ մարդու կողքին եք, եթե նա իսկապես մտածում է Ձեր մասին։
12. Ձեզանից ոչ մեկը չի փորձում վեճից հաղթող դուրս գալ
Խնդիրներ ունենալն ու դրանք պարզաբանելը, երբեմն համաձայն չլինելով համաձայնելը լավ նշան է այն բանի, որ Դուք ճիշտ մարդու կողքին եք։
13. Դուք կարողանում եք միայնակ ժամանակ անցկացնել
Լավագույն հարաբերությունները նրանք են, որի դեպքում երկու կողմն էլ հիանալի ժամանակ են անցկացնում առանձին։