Երեկվա գրառմանս արձագանքեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Չափազանց կարևոր մեսիջով։ ՀՀ-ԱՄՆ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը միշտ եղել է ՀՀ կառավարության օրակարգում և առաջնահերթությունների թվում։ Նախարարի պաշտոնական հայտարարությունը ուղղված էր ԱՄՆ Կոնգրեսին, հայ համայնքին և մեր լոբբիստական կազմակերպություններին, ում համար այս հարցը առաջնահերթություն է։ Արամյանը հույս հայտնեց, որ Հայաստանը հաջորդ պայմանագիրը հենց ԱՄՆ-ի հետ կվավերացնի։ Արամյանը լավ է պատկերացնում ֆինանսական համակարգն ու ԱՄՆ-ում որոշումների կայացման գործընթացը, այդ առումով կարևոր է, որ հենց նա է անդրադարձել հարցին՝ հանրային հայտարարությամբ, այլ ոչ թե աշխատանքային ձևաճափով։ ԱՄՆ-ից հայտարարություն կա, Հայաստանից ադեկվատ պատասխան կա՝ գլխավոր ֆինանսիստի մակարդակով։ Գործընթացը սկսված է։ Մեր կազմակերպություններից էլ ակնկալում եմ հետևողական աշխատանք։
Սուրեն Սարգսյան