Ադրբեջանը բացի ապօրինի զենքի վաճառքով զբաղվելուց հիմա արդեն թմրանյութի վաճառքով է զբաղվում: Իրանից Ադրբեջան է անցկացվել 59 տոննա հերոին:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ թմրանյութը Ադրբեջան է հասել եվրոպական տարբեր քաղաքներում իրացնելու նպատակով: Նախկինում արդեն հայտարարվել էր, որ կասկածներ կան, որ Ադրբեջանը տարատեսակ զենք-զինամթերք գնելով դա չի պահում իր զինանոցում, այլ ապօրինի ճանապարհով վաճառում է ահաբեկչական խմբավորումներին:
Փաստորեն բացի զենքի ապօրինի վաճառքով զբաղվելուց Ադրբեջանական կողմը նաև թմրանյութ է մատակարարում աշխարհին:
Աշոտ Ասատրյան