23 տարի առաջ հուլիսի 26-ին Ադրբեջանի ՊՆ նախարար Սաֆար Աբիևը պաշտոնական նամակ է հղել այդ ժամանակ դեռ Լեռնային Ղարաբաղի Բանակի Հրամանատար Սամվել Բաբայանին, որում նրանից խնդրում է 3 օրվա հրադադար:
Ադրբեջանական կողմը օրեր առաջ կորցրել էր Ակնան/Աղդամը: Ակնայի և Մարտակերտի համար մղվող ճակատամարտերում թշնամին տվել էր հազարավոր կորուստներ, զորքը շարքից դուրս էր եկել, հետագա մարտ վարելը անհնարին էր: Սաֆար Աբիևը հույսը դրել էր սեփական բանակի քանակական առավելության վրա և անհամբեր սպասում էր, որ քանակական ճնշման դեպքում հայերը կլքեն Մարտունին և Ակնան: Սակայն ամեն բան ձախողվեց և Աբիևի մեծ քանակի զորքը շպրտվեց Ակնայից՝ տալով զինվորական և քաղաքացիական մեծ կորուստներ:
Ադրբեջան պետության կարճ պատմության մեջ այս նամակը ամենաամոթալի էջն է: Իլհամ Ալիևը աշխարհում ամեն ինչ պատրաստ է անել, եթե իմանա որ հնարավոր է պատմությքն էջերից ջնջել սա:
Այսպիսի վերջ են ունենում բոլոր այն ադրբեջանցի պաշտոնյանները, որոնք առհամարանքով են վերաբերվում հայկական բանակին՝ Մութալիբով, Էլիչբեյ, Աբիև...
Աշոտ Ասատրյան