Ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԱԽՐ Ո՞ՆՑ ՀԱՎԱՏԱՄ ՁԵԶ ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ, ԵՍ ՉԵՄ ԴՈՒՔ ԷԻՔ ԿՀԱՎԱՏԱՅԻ՞Ք...

Օրերս կարդացի որ այսուհետ տուգանվելու են այն քաղաքացիները, ովքեր գետնին կնետեն սիգարետի մնացորդը, կամ որևէ աղբ: Անկեղծ շատ ուրախացա, ես կողմ եմ, որ երկիրս աղտոտող ու անփույթ ու լկտիաբար վերաբերվող ցանկացած անձ պատժվի:

Շատ եմ սպասել, որ մեքենայից աղբ նետողները խոշոր տուգանքների ենթարկվեն, դա միակ տուգանքն է որին ես ոտքով, ձեռքով համաձայն եմ, ՍԱԿԱՅՆ... Քանի՞ սիգարետի կոթ կարող է տանել ասենք մեկ Կամազը կամ Զիլը:

Բազմիցս ահազանգել ենք և Արաբկիրի թաղապետարան, և Բնապահպանության նախարարություն և Քաղաքապետարան, որ Հրազդանի կիրճում` Կորեայի ձոր կոչված հրաշագեղ տարածքում, ամեն Աստծո օր անօրինական կամազներով և տարբեր բեռնատար մեքենաներով, հարյուր հազարավոր տոննաներ աղբ են թափում, որը ցերեկով թքած ունենալով վերը նշված բոլոր ինստանցիաների վրա, ձեր ընդունած բոլոր օրենքների վրա, ըստ այդմ, և ձեր վրա, հըլը մենք հեչ ասել Սեյրան Սարոյանը մենք ըտու սովոր մարդ, բա դու՞ք:

Եթե մի սիգարետ գցողը տուգանվում է 16000 դրամ ապա մեկ կամազի թափած բեռը մոտավորապես11 միլիոն սիգարետի կոթի, եթե ոչ ավել չափերի աղբ է բազմապատկեք, տեսեք ի՞նչ տուգանք եք տալիս այդ կարգազանցներին:

Թե՞ ձեռք եք առնում, կամ, ժողովրդի ասած, շուլուխ էիք անում, եթե սիգարետի կոթ է` տուգանում եք իսկ եթե այն աղբի տոպրակի մեջ է, աղբի հետ միասին, ապա տուգանք չկա: Հեգնանքս պատճառ ունի, երեք տարի է այս հարցը բարձրացնում ենք թաղապետեր են փոխվել ու վարչապետեր, բայց խնդիրը լուծում չի ստացել: Այցելեք ինքներդ կտեսնեք քանի միլլիարդ տոննա աղբ է թափվել այս հրաշք վայրում ու ինչպես է մեր սիրելի Հրազդաին կիրճը վերածվել զզվելի աղբանոցի:

Չինաստանում կգնդակահարեին երկրին նման վնաս պատճառողներին, քաղաքակիրթ երկրներում ցմահ կբանտարկեին: Թափված աղբը լիքն է ավտո յուղերով, բատարեներով, շիֆեռներով, բոլորն էլ կարսինոգեն` քաղցկեղ առաջացնող նյութերով լի, անձրևները այդ աղբանոցը լվանում տանում են Հրազդան գետը, այ գետով ջրվում են մեր հիմնական այգիները, մի խոսքով սա ողբերգություն է և դուք` պարոն վարչապետ, ձեր կառավարությունով հանդերձ ակամայից մասնակից եք այդ հանցագործության: Օրը ցերեկով հարյուրավոր մեքենաներ, կրկնում եմ, այնպես չի, որ այն ծածուկ է արվում: Եթե ես մի քար ավել դնեմ հիմա իմ ցանկապատին Կարո Արեյանը անձամբ 5 րոպեից կլինի իմ դռանը կանգնած տուգանք նշանակելու, իսկ նման նույն աղբը թափողների լեզվով ասած «ափաշքարա» «բեսպրիդելը» աչքաթող է արվում: Ես մի քանի անգամ «սամասուդ» եմ ստիպված եղել անել աղբ թափողներին բայց ես հո պարտակա՞ն չեմ պահակություն անեմ, մանավանդ որ շաբաթվա մեծ մասը տանը չեմ:

Սա համարեք պաշտոնական հայց, այս հարցը լուծե'ք խնդրում եմ, թե չէ ծիծաղելի է դառնում ձեր կողմից ընդունվող այդ «մաքուր երկիր» օրենքները, ես չէ դուք, ինձ կհավատայի՞ք եթե նման ձև իմ ասածները չհամընկներ իմ արածների հետ: Շատ եմ ուզում հավատալ, որ իրոք մտահոգ եք մեր երկրի մաքրությամբ, բայց փաստերը ուրիշ բան են ասում!!! Նորմալ երկրում աշխատանքից կազատվեին բոլոր պատասխանատուները իսկ մեղավորները կբանտարկվեին!!!