Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ ռուս չինովնիկների "փաստարկը". դա ունի բացառապես տնտեսական տնտեսական նշանակություն...)))
Երևի շնորհակալություն հայտնենք. մարդիկ կարող են ասել, որ դա ունի բացառապես ռազմական, պատերազմական կամ հայերին սպանելու նշանակություն, բայց չեն ասում, չէ?
Իսկ եթե ավելի լուրջ, պետության արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը միջազգային վարկն է, որը բերում է կոնկրետ քաղաքական, ու հենց էս տեսակ մտածողությունն է գլխավոր պատճառներից մեկը, որ ռուսական միջազգային վարկը, լավագույն դեպքում, հասնում է Նիկարագուա կամ Տուվալու: Դրա համար էլ, ռուսների ստեղծած միջազգային կիսակառույցներում առավելագույնն անդամակցում է 3.5 երկիր, այն էլ ստիպողաբար:
Եվ էս տեսակ անմեղսունակ չինովնիկներն ուզում են, որ այլ երկրներ իրենց անվտանգությունը կապեն Մոսկվայի հետ? Այդ որ երկիրը, տեսնելով, որ Ռուսաստանը սեփական դաշնակցին ոչնչացնել ցանկացող թշնամուն միլիարդների զենք է վաճառում, կխելագարվի անդամակցել նրա կողմից ստեղծված ինչ-որ բլոկների? Այդ երկրների համար ակնհայտ է դառնում, որ նման կառույցները, ոչ այլ ինչ են, քան աշխարհաքաղաքական բարդույթները քողարկելու քաղաքակրթությունից կտրված մենաստան, որտեղ ցարը վայելում է յուր փառահեղ միայնությունը:
Գոյություն ունի մեծ պետությունների ինքնաիրացման անկարողության սինդրոմ, երբ ի վիճակի չեն մրցելու մյուս տերությունների հետ, համակվում են փոքրերից քերելու ռեակցիոն վարքաբանությամբ...
Արման Սահակյան