ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել հետեւյալ վերտառությամբ.
«Արդեն երեք ամիս է՝ Սարյան 22 հասցեում գտնվող «Հայփոստի» կենտրոնական շենքի տանիքը գտնվում է վթարային վիճակում, որը ավիրվել է ուժեղ քամու հետևանքով: Եթե այս ժամանակահատվածում խնդիրը լուծում ստացած լիներ, չէի անդրադառնա այս հարցին: Չեմ կարող չասել, որ իրավիճակի մասին խոսում եմ ոչ միայն նրա համար, որ տանիքն այդպիսի վիճակում է, այլ նրա համար, որ «Հայփոստի» տվյալ հատվածը գտնվում է փողոցի վրա և մեծ թվով մարդիկ են անցնում տվյալ վթարային տանիքի տակով: Նաև պետք է նշեմ, որ Սարյան 22-ի անմիջապես հարևանությամբ նաև կա հավաքատեղի, որտեղ հավաքվում են հարակից շենքի բնակիչները և կարծում եմ՝ պատկերացնում եք՝ ինչ կարող է լինել, եթե իրադարձությունները վատ ընթացք ստանան:
Պատկան մարմինների ուշադրությունը հրավիրում եմ այս խնդրին շուտափույթ լուծում տալու համար, քանի որ ցանկացածը, ով անցնում է այդ վայրով, առանց իր կամքի՝ վտանգում է իր կյանքը»: