Աղդամ (2010 թ. նոյեմբերին Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ վերանվանվել է Ակնա, ադրբ.՝ Ağdam), անբնակ քաղաք դաշտային Արցախում։ Ըստ Արցախի վարչատարածքային բաժանման՝ գտնվում է Ասկերանի շրջանում, ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ Աղդամի շրջանում։

 


Արցախյան պատերազմի ժամանակ Աղդամից գնդակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա բնակավայրերը։ 1993 թվականի հուլիսի 23-ին անցել է հայկական վերահսկողության տակ։ Մինչև պատերազմը քաղաքի բնակչությունը 28.000 էր (ադրբեջանցիներ), այժմ Ակնայում բնակվում է 15 մարդ (հայեր)։ Պահպանվել է մեկ մզկիթ։
Ասկերան քաղաքից դեպի Ակնա տանող ճանապարհի ձախ կողմում է գտնվում Հայոց արքա Տիգրան Բ–ի հիմնած 4 Տիգրանակերտ անունով քաղաքներից մեկը, որտեղ ակտիվ կերպով իրականացվում են պեղումներ։

 


Դեռևս մ.թ.ա. 1-ին դարում՝ Տիգրան Մեծի օրոք, Ակնայի մոտ հիմնադրվել է Տիգրանակերտ բերդաքաղաքը։ Քաղաքը իր ներկայիս վարչատարածքային բաժանումով և մշակույթով հիմնադրվել է 18-րդ դարում պարսիկների կողմից։ 1828 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ 1912 թվականին մտնում էր Ելիզավետոպոլի նահանգի Շուշիի ույեզդի մեջ և ուներ 629 բնակիչ։ 1968 թ. ուներ 18 հազար բնակիչ, 1989-ին՝ 28 հազար։