Ադրբեջանական ֆեյսբուքյան օգտատերերի էջերից հայտնի է դարձել, որ բացի ինքնասպան եղած զինծառայողից, այսօր Բաքվի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է նաև հուլիսի 14-ին գլխի շրջանում ծանր վիրավորում ստացած զինծառայող՝ Նահիդ Զահիդ օղլու Սոլտանովը (Nahid Zahid oglu Soltanov )։

 


Նշեմ, որ զինծառայողի վիրավորման մասին ոչպաշտոնական աղբուրներից հայտնի է դարձել հուլիսի 15-ին:
Սկզբնական շրջանում ադրբեջանական օգտատերերը գրում էին, որ Սոլտանովը հրազենային վնասվածքը ստացել է հայկական դիպուկահարների կրակից, իսկ հետո' միջանձնային հարաբերությունների հետևանքով, համածառայակցի կրակից:

 


Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը երկու զինծառայողների մահվան մասին դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել։