Հուլիսի 18-ին նախագահ Թրամփը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջարկել է Ջոն Հանթսման կրտսերի թեկնածությունը։

 


Առաջին, նրա հայրը, Ջոն Հանթսման ավագը, ըստ 1992 թվականի Նյու Յորք Թայմզի տեղեկությունների, եղել է Հայաստանում ԱՄՆ առաջին դեսպանի թեկանծու, սակայն երբեք դեսպան չի նշանակվել։ Երկրորդ, վստահ չեմ, որ նա ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, բայց հանդիսանում է Գյումրու պատվավոր քաղաքացի' 2006 օգոստիսի 20-ի ավագանու որոշմամբ։
Եվ ամենակարևորը, Թրամփը այս թեկնածությունը ուղարկել է Սենատ, որն էլ ԿՈՆՍԵՍՆՍՈՒՍՈՎ է որոշելու, թե արդյո՞ք Հանթսմանը կարող է ներկայացնել ԱՄՆ-ն Ռուսաստանում։ Չնայած Հանթամանը լուրջ հարգանք է վայելում ԱՄՆ քաղաքական շրջանակներում, այդուհանդերձ քննարկումները բուռն են լինելու, հաշվի առնելով ռուս-ամերիկյան հարաբերությունները և ցանկացած դեմոկրատ Սենատոր, կարող է վետո դնել այս թեկնածության վրա։

 


Ու այս ֆոնին, ամենահակառուս Սենատոր Ջոն Մաքքեյնի մոտ գլխուղեղի քաղծկեղ են հայտնաբերում և նա հավանաբար չի մասնակցի Սենտում դեսպանի թեկնածության քննարկմանը։

 

Սուրեն Սարգսյան