Մենք հաճախ մարդկանց մեղադրում ենք, երբ նրանք պաշտոն, առաջխաղացում են ձգտում, նրանց անվանելով կարիերիստ, պաշտոնամոլ: Մինչդեռ պաշտոնը մարդուն կամա թե ակամա կրթվելու, զարգանալու, որպես մասնագետ կայանալու հնարավորություն է տալիս:
Պաշտոնեական հիերարխիան հնարավորություն է տալիս լինել տեղեկացված, ձեռք բերել մեծ շրջապատ, հնարավորություններ և կապեր: Հանդիպումների, ժողովների, խորհրդակցությունների, շփումների, զեկուցումների, նախագծերի, խնդիրների, ելույթների, զրույցների, քննարկումների ընթացքում ստանալ, ձեռք բերել, որոշակի գիտելիքներ: Եթե այդ ընթացքում սովորում կամ ինքնակրթվում ես, ապա առավել ևս…

 


Հակառակ պարագայում՝ պաշտոնազրկվելով, չաշխատելով, նա որքան էլ տաղանդավոր, տաղանդաշատ, խելացի ու գրագետ լինի, ապա աստիճանաբար դեֆորմացվում է և դեգրադացվում…Եվ իհարկե, հաճախ նաև մոռացվում…

 

Ռոբերտ Մելքոնյան