Ծիծաղելի իրավիճակում է հայտնվել իրանցի զբոսաշրջիկը, ով «ՀԱՅԱՍՏԱՆ-ARMENIA» գրառմամբ վերնաշապիկով մտել է Բաքվի խանութներից մեկը։ Ըստ ադրբեջանական GoldNews.az-ի՝ դեպքը տեղի է ունեցել «28 Mall»-ում։ Ադրբեջանցիների բողոքներից հետո խանութի հսկիչները պարտադրել են իրանցի զբոսաշրջիկին փոխել վերնաշապիկը։ Ասեմ,որ իրանցու բախտը բերել է։ Ադրբեջանում ուղղակի գազազում են «ՀԱՅԱՍՏԱՆ-ARMENIA» բառերից և հայերին վերաբերող ամեն ինչից և կարող էին մեր հարավային հարևանի Բաքվում գտնվող զբոսաշրջիկին ծեծի ենթարկել, բանտարկել՝ ադրբեջանցիներին վիրավորելու համար կամ նույնիսկ սպանել։ Բայց այս անգամ ամեն ինչ բարեհաջող է ավարտվել։ Իրանցուն ընդամենը տկլորացրել են...
Գագիկ Համբարյան