Մի քանի տարի առաջ որքան քննարկումների էի մասնակցում, որպես կանոն, գալիս էինք եզրակացության, որ անհրաժեշտ է երկրի ժողովրդագրական խնդիրները լուծել: Այսօրվա նման քննարկումներում արդեն այլ խնդիր է առավել արժևորվում' կրթությունը: Ու դա նրա համար չէ, որ ժողովրդագրական խնդիրները լուծվել են:

 

Ոչ, բոլորս լավ գիտենք, որ ավելի են սրվել: Պարզապես կրթության բացասական դինամիկան բոլոր ռեկորդները խփել է' վատ իմաստով թոզում թողնելով ժողովրդագրական բոլոր խնդիրները: