Թվում էր, թե սոցիալական ցանցերը յուրատեսակ հարթակ կդառնային միջին ու բարձր կրթական մակարդակ ունեցողների համար քննարկումների, դատողությունների, անձնական կարծիքների, տեսակետների արտահայտման համար՝ դրանով իսկ ինչ-որ կերպ ձևավորելով ԱՌՈՂՋ հասարակական կարծիք կամ դրականորեն ազդելով վերջինիս ձևավորման վրա։

 

Բայց արի ու տես, այն ի հայտ բերեց մեր հասարակությունում առկա գրեթե բոլոր արատավոր երևույթները։ Ավելին, ևս մեկ անգամ, գոնե ես համոզվեցի, որ մենք ունենք կրթության վտանգավորության աստիճան ցածր մակարդակ։ Այս իրավիճակն ավելի ցավալի է դառնում, երբ տեսնում ես, որ վերլուծող ու հետևություններ անողներ էլ չկան։