Զորամասերում նորակոչիկների հետ կապված աշխատանքն ամեն տարի նոր մակարդակի է հասցվում:

 


Ուսումնական գումարտակներում սպայական կազմի հատուկ ընտրություն է կատարվում, նույնը՝ կրտսեր հրամանատարական կազմին է վերաբերվում: Մեծ ուշադրություն է դարձվում զինվորների սոցիալ-կենցաղային պայմանների ապահովմանը:

 


Գլխավոր նպատակը՝ ստեղծել պայմաններ, որպեսզի նորակոչիկները հնարավորինս արագ ինտեգրվեն ընդհանուր ընտանիքին՝ զինված ուժերին, ստանան համապատասխան գիտելիքներ և պատրաստություն: