Երեք օր առաջ տեղեկացանք, որ Իլհամ Ալիևին պատկանող haqqin.az կայքը որպես լրագրողների տարվա լավագույն բարեկամներ առաջադրել էր երեք թեկնածուի, որոնք նույն ընտանիքի անդամ են՝ Իլհամ, Մեհրիբան և Լեյլա Ալիևները։

 


Այսօր Ադրբեջանում տոնում են «Մամուլի օր»-ը, և զարմանալի չէր, որ Իլհամ Ալիևին լավագույն ծառայություններ մատուցած լրագրողները ևս պետք է պարգևատրվեին։ Ալիևին պատկանող վերը նշված կայքից միանգամից երեք լրագրող է նվերներ ստացել։ Երեքն էլ՝ բնակարաններ։ Այսինքն՝ Ալիևը գործում է «Դու՝ ինձ, ես՝ քեզ» կարգախոսով։ Իլհամին, Մեհրիբանին և Լեյլային լրագրողների լավագույն բարեկամ առաջադրելու համար haqqin.az-ի երեք լրագրող, այդ թվում նաև՝ գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը բնակարաններ են ստացել։ Հիմարները։ Դեբիլոտ Հեյդարչիկին և անլուրջ Արզուին էլ առաջադրեին, հինգ բնակարան կստանային։

 


Իլհամ Ալիևը, պարգևատրելով Էյնուլային, սեփական հասարակությանը ցույց է տալիս, որ արդար, ազատամիտ և սկզբունքային լինելն Ադրբեջանում չի ողջունվում, և այդպիսի մարդիկ Հեյդարիստան-Իլհամիստանում տեղ չունեն։ Ադրբեջանում գնահատվում են ստորաքարշները և դավաճանները, որոնք, պահից դուրս գալով, շատ արագ կարող են հրաժարվել սեփական հայացքներից և դավաճանել ընկերներին։ Էյնուլան հենց դրանցից է։ Սեփական ընկերոջ՝ «Մոնիտոր» թերթի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանության մեջ Էյնուլան մեղադրում էր հենց Իլհամ Ալիևին, իսկ այսօր մարդասպանի ձեռքից ստանում է բնակարանի բանալի։ Ինչի՞ համար է նրան կաշառում Իլհամ բաբան։

 

Այո՛, սեփական հայացքները դավաճանելու, հարազատ ընկերոջ «կյանքը» վաճառելու, Ալիևների ընտանիքի սազանդարը դառնալու և այլ ստոր արարքների համար։
Ապշերոնյան բռնապետը հաճույք է ստանում կեղծ ազատամիտներին նվաստացնելուց, նրանց իրական դեմքը բացահայտելուց և իրեն ծառայեցնելուց։