ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը օգոստոսի սկզբին այցելելու է Վրաստան։
Սա ամերիկյան նոր վարչակազմի հետ վրացիների հերթական շփումն է։ Վրաստանի վարչապետին Սպիտակ Տանն արդեն իսկ ընդունել են ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը։ Պետքարտուղար Թիլերսոնը նշանակվելուց օրեր անց հանդիպել է Վրաստանի արտգործնախարարին։
Դրանից զատ Ալիևն ու Մամեդյարովը տետ-ա-տետ հասցրել են հանդիպել պետքարտուղար Թիլերսոնին, իսկ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։
Նոր վարչակազմի հետ մեր շփումները դեռևս սահմանափակվել են Սարգսյան-Փենս և Նալբանդյան-Թիլերսոն հեռախոսազրույցներով։ Պետք է ակտիվանալ...
Սուրեն Սարգսյան