Հարևան Թուրքիայում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումն արդեն վերածվել է քաղաքական բարձրագույն մակարդակի թատրոնի:

 


Թուրքիայում հեղաշրջման փորձի առաջին տարելիցի կապակցությամբ, հեղաշրջման ամսաթվի գիշերվա ընթացքում Թուրքիայի քաղաքացիները բջջային զանգեր կատարելիս, մինչև զանգի հասցեատիրոջը միանալը, լսել են ոչ ավել ոչ պակաս Էրդողանի հեռախոսաուղերձը: Վերջինս իր քաղաքացիներին շնորհավորել է հեղաշրջման փորձի տապալման առթիվ:

 


Էս տենդնեցներով որ շարունակվի, էրդողանը արդեն ոչ միայն թուրք քաղաքացիների գիշերային զանգերում հանկարծակի կհայտնվի, այլև՝ ուղիղ նրանց ակնողիններում )))
Էս պահերին գնահատում ես սեփական ազատություններդ !!!