Այսքան տարիների ընթացքում բոլորի համար պետք է պարզ դարձած լիներ, որ հայ ժողովուրդը այդպես էլ չի համակերպվելու «հող հանձնենք, որ խաղաղություն լինի» արտահայտության հետ:
Բանից պարզվում է, որ դեռ մնացել են մարդիկ, ովքեր ժամանակ առ ժամանակ այդ «քսիվը» տարածում են տարբեր հարթակներով: Չգիտեմ կոնկրետ, որ կառույցն է մոնիթորինգ անում ու ով է ֆինանսավորում նման ստուգումները, բայց անզեն աչքով էլ երևում է, որ անիմաստ փողեր են ծախսվում դրա վրա:

 


Հիմա կրկին տարբեր կայքեր սկսել են լուրը տարածել: Նախ գրվում է սենսացիոն վերնագիրը, որպեսզի դիտում ապահովի, հետո նյութը կարդալուց զգում ես, որ հեղինակը չի հասկացել ինչ է գրում և նյութն ու վերնագիրը իրար հետ կապ չունեն: Այդ ամենը արվում է, որպեսզի մարդկանց մեկնաբանությունների արդյունքում պարզվի, որ եթե վաղը պաշտոնական նման հայտարարություն լինի , ապա ինչպես կնդունվի դա ժողովրդի կողմից:

 


Խորհուրդ կտամ անիմաստ նման նյութեր չանեն, միևնույնն է արձագանքը միշտ հայհոյանք է պարունակելու: