Ո՞վ էր ասում արդյունավետ կառավարում, մեկ պատուհան, պուպուշ սպասարկում...

Ուրեմն արդեն մեկ ժամ է Շենգավիթի անձնագրային բաժանմունքում եմ: Ուզածս անձնագիրս երկարացնելն ա՝ ոչ փող եմ ուզում ոչ էլ... Ասեցին սպասեմ: Դե ես էլ գտա, թե ով է կլոր հերթի վերջում ու սկսեցի սպասել: Կես ժամ անց պարզվեց, որ այդ սենյակի բարձրահասակ, բարետես աղջնակը չի անում այն ինչ ես եմ ուզում (խոսքը անձնագիրս երկարացնելու մասին ա): Ու հիմա ես սպասում եմ կողքի դռան մոտի կլոր հերթում՝ հույսով, որ ստեղի աղջիկը գոնե ուզածս կանի:

Հիմա ընկած ման եմ գալիս մեկին ով պատասխան կտա ինձ, թե խի՞ եմ արդեն մեկ ժամ իմ աշխատանքային ժամից կորցնում: Պետի մոտ էլ մտնել չի լինում, գնամ կռիվ անեմ:

Ու ասեմ, որ ստեղ մոտ 10 հոգանոց հերթը մոտ մեկ ժամից ավել ա սպասարկվում:

Կարճ ասած շատ վատ ա ամեն ինչ:

#էսիերգիրչի