ԵԼՔ դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ահազանգում է, որ Արաբկիր համայնքի կենտրոնական փողոցներից մեկի մեջտեղում գտնվող խոտածածկույթի միջով փշալար է անցնում, որը վտանգավոր է յուրաքանչյուր անցորդի համար։
«Ես կապվել եմ Արաբկիրի թաղապետարանի հետ, որպեսզի հարցը լուծեն, սակայն հարցը չի լուծվել։ Սա մարդկանց համար նախատեսված մի թալաք է, որի մեջ յուրաքանչյուրը կարող է ընկնել և վնասվածք ստանալ»,- նշում է Ալեն Սիմոնյանը՝ ավելացնելով, որ այժմ պատրաստվում է զանգել Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ խնդրին լուծում տալու համար։