Սփյուռքի նախարարությունը կարող էր լինել Հայաստանի ամենակարևոր կառույցներից մեկն՝ իր նշանակությամբ համարժեք Պաշտպանության նախարարությանը, սակայն այն այժմ կույր աղիքի է վերածվել:
Սփյուռքի նախարարության գործունեության հնարավոր ոլորտներ պետք է լինեին.
- Հայաստանի կերպարի քարոզչություն սփյուռքի հայերի և արտասահմանցիների շրջանում,
- ներդրումների կազմակերպում,
- դիվանագիտություն,
- հետախուզություն և հակահետախուզություն,
- գիտություն,
- կրթություն,
- սփյուռքյան կառույցների ձևավորման խթանում
- հայրենադարձություն:
Բնականաբար, դա պետք է լիներ ամենաինտելեկտուալ կառույցներից մեկը և յուրաքանչյուր ռեգիոնի յուրահատկությունից ելնելով՝ համապատասխան գործունեություն ծավալեր: Նման կառույցներն ունենում են հատուկ արտոնություններ և գործունեություն ծավալելու համար հատուկ լիազորություններ և պետք է ուղղակիորեն ենթարկվեն երկրի ղեկավարին:
Որպեսզի պարզ լինի, թե ինչ հնարավորություններ ունեցող կառույց էր կարող այն լինել, պետք է թեթևակի ուսումնասիրել Իսրայելի համարժեք կառույցը' Լիշկար-խա-Կեշիրը' NATIV-ը:
NATIV-ը ստեղծվել է 1952-ին և ֆունդամենտալ է դեր է կատարել Իսրայելի կյանքում Սովետական Միությունում և Արևելյան Եվրոպայի երկրներում հրեաների ինքնագիտակցության բարձրացման (իսկ երբեմն ձևավորել ոչնչից) ու միլիոնավոր հրեաների ներգաղթի կազմակերպման գործում: Ներգաղթի միջոցով, ըստ որոշ իսրայելական փորձագետների, Իսրայելը դեմոգրաֆիական և ինտելեկտուալ առումով փրկվեց և կարողացավ դիմագրավել արաբներին: