Ֆրանսիան աշխարհի գերզարգացած պետություններից մեկն է:
Միջազգային օրակարգում գտնվող բազաթիվ հարցեր չեն կարող լուծվել առանց նրա մասնակցության կամ միջամտության:

 


Բազմաթիվ երկրներից հազարավոր մարդիկ փորձում են բնակություն հաստատել Ֆրանսիայում՝ իրենց բարեկեցիկ կյանքն ապահովելու նպատակով:
Մայրաքաղաք Փարիզը, հիրավի՛, աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է:
Երբեմն նրան անվանում են անգամ աշխարհի մայրաքաղաք:

 


Նրանք այս ամենը նվեր չեն ստացել, պայքարել են իրենց այսօրվա բարեկեցիկ կյանքի համար, մաքառել, մարտնչել ու զոհվել են, բայց չեն երկնչել, համառել են և հասել իրենց նպատակին...
Այսօր՝ հուլիսի 14-ին, Բաստիլի գրավման օրն է, Ֆրանսիայի ազգային տոնը:
Բաստիլի գրավումով սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը։ 1791 հիմնահատակ կործանվել է ֆրանսիական բացարձակ միապետության խորհրդանիշ համարվող այդ ամրոցը։
2006թ. այս օրը ինձ բախտ է վիճակվել գտնվել Ֆրանսիայում: Ես լուռ, սակայն հիացած հետևում էի, թե ինչպես են ֆրանսիացիները նշում իրենց տոնը....

 


Այդպես եղել է և կշարունակվի միշտ. բարեկեցիկ, ուժեղ ու հզոր լինելու համար պետք է դուրս գալ ստրուկի վիճակից, պայքարել ու հաղթել...
Իսկ տրուկին չեն հարգում, խղճում են, ամեն տարի ցավակցում ու ոգեշնչում...