Հայաստանում Ղազախստանի դեսպանը հերքեց, որ իրենք զորք են տրամադրելու Ադրբեջանին՝ Արցախում կռվելու համար:

 

Դեսպանը տարածել է երկրի պաշտոնական հայտարարությունը, ըստ որի՝ իրենք կողմ են հարցի խաղաղ կարգավորմանը և Արցախի խնդիրը նաև ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում է, և իրենք երբեք դրա սահմաններից դուրս ոչինչ չեն:

 

Ադրբեջանն այս քայլով փորձում էր արհեստական լարվածություն մտցնել, որը ինչ-որ չափով նրան հաջողվեց, սակայն, ինչպես մնացած բոլոր դեպքերում, իրենց կեղծ տեղեկությունը մեկ օրվա կյանք ունեցավ: