Այո՛, ուսուցիչը պետք է նորմալ աշխատավարձ ստանա, որ կարողանա իր գործը լավ անի: Այո՛, դատավորն էլ պետք է նորմալ աշխատավարձ ստանա, որ կարողանա իր գործը լավ անի: Ոստիկանն ու բժիշկն էլ պետք է նորմալ աշխատավարձ ստանան, որ լավ աշխատեն:
Պարզապես ուսուցիչ, ոստիկան, դատավոր ու բժիշկ պետք է աշխատեն այնպիսի մարդիկ, որոնց արժեհամակարգում առհասարակ «լավ աշխատել» երևույթ կա:


Իսկ եթե զանգվածների արժեհամակարգում իրենց գործը լավ անելու ձգտում, ցանկություն և մտավոր հնարավորություն չկա, ինչքան ուզում ես աշխատավարձ բարձրացրու՝ լավ աշխատանքի տեսքով արդյունք չի լինելու:

 

Մովսես Դեմիրճյան