Ադրբեջանական լրատվամիջոցները՝ ի մի գալով փորձում են ցուցադրել թուրքալեզու ժողովուրդների միջև համերաշխության և փոխըմբռնման հոգին: Սևեռվելով հուլիսի 5-ին երկուամյա ադրբեջանցի երեխայի զոհվելու փաստի վրա՝ քարոզչամեքենան անցավ գրոհի՝ ցուցադրելով, թե ինչպես են աշխարհի տարբեր մասերում «քննադատում և մերկացնում հայկական ահաբեկչությունը»,.,,Ավելին՝ որպես փաստ մեջբերում են պաշտոնյաններին, պնդելով, թե նրանց երկրները «չեն պատրաստվում պաշտպանել հայկական կողմը, քանի որ պայմանագրով միայն ՀՀ տարածքն է հանդիսանում ուժի կիրառման և պաշտպանման սուբյեկտ»... Բնական է, որ Արցախը չի կարող դիտարկվել որպես ՀԱՊԿ-ի գործունեության տարածք, քանի որ պաշտոնապես դեռ որևէ վերջնական կարգավիճակ չի ստացել:

 

Եվ զարմալալի չէ, որ թե Աստանայում , թե Մինսկում կամ այլուր կասեն, որ եթե պատերազմ սկսվի «ԼՂ» տարածքում, ապա Հայաստանին որևէ ռազմական աջակցություն չի ցուցաբերվելու:


Միանշանակ, բնական է, որ որպես կարևոր խաղաքարտ ադրբեջանական քարոզչամեքենան կօգտագործի խաղաղ ճանապարհով հիմնախնդրի մասին հայտատարությունները, որպեսզի աշխարհին ցույց տա, թե Բաքուն ավելի խաղաղասեր է , քան Երևանը, և «ահաբեկիչների մայրաքաղաք» Ստեփանակերտը:

 

Ազագիտպրոպը կրկին անգամ որդեգրել է ապատեղեկատվության, լոբինգի, շանտաժի և փաստերի նենգափոխման քաղաքականություն, որը բնորոշ է իրեն: Իսկ հայկական կողմին ահսնում է ոչ թե պաշտպանվել այդ ապատեղեկատվական ալիքից, այլ՝ անցնել լրջագույն տեղեկատվական գրոհի,,, նախևառաջ՝ բացատրություն պահանջելով Հայաստանում Ղազախստանի դեսպանից, թե այդ ինչ զորքեր են ուղարկվելու՝ «եղբայր Ադրբեջանին» աջակցելու համար... Եվ այստեղ Բաքվի փուչիկը կպայթի... քանի որ մի քանի ոչ ադեկվատ ղազախ պաշտոնյաների հայտարարությունները Հայաստանի հետ նույն ռազմաքաղաքական դաշինքում գտնվող միջազգային սուբյեկտի պաշտոնական դիրքորոշում չեն...

 

Բագրատ Մովսիսյան